«Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա, բայց չի դառնա». Մհեր Մկրտչյան

14:39   4 դեկտեմբերի, 2020

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

«Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք...

Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:

Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հրայր Թովմասյանի գրիչից մինչեւ Արցախի վաճառքի գիշերը:

Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:

Քաղաքական ապագա չունենալը, որն դուք արդեն չունեք, ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:

Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը` բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը:

Հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված: Որովհետեւ նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերեւի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:

Գիտեմ, որ կկարդաք»,- գրել է նա։



© NEWS.am STYLE