«Ոչ ոք չի կարող հասկանալ պատերազմում որդի կորցրած մոր վիշտը եւ ուժը...»․ VO.X խումբը հրապարակել է «Կյանքից թանկ» նոր երգը

15:21   5 դեկտեմբերի, 2020

VO.X   խումբը հանդիսատեսին է ներկայացրել «Կյանքից թանկ» ստեղծագործությունը։ Խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակմանը կից գրված է․

«Ոչ ոք չի կարող հասկանալ պատերազմում որդի կորցրած մոր վիշտը եւ ուժը... Այս նոր երգը ծնվել է այդ խորհումների ներքո»:

«Կյանքից թանկ»-ը կատարում են Մեյ Զոյան եւ Արամ Րիան: Երգը «Unmade in Երեւան» առաջիկայում թողարկվելիք ալբոմից  է: Խոսքերի, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Արամ Րիան:



© NEWS.am STYLE