Ռուս դաշնակահարը 9 ժամ նվագել է՝ ի հիշատակ Թաիլանդի թագավորի

20:47   5 դեկտեմբերի, 2020

Բանգկոկում ռուս դաշնակահար Իվան Շարապովը 9-ժամյա երաժշտական մարաթոն է անցկացրել՝ ի հիշատակ Թաիլանդի թագավոր Պհումիպհոն Ադուլյադետի, որը մահացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սա երաժշտի արդեն երրորդ բազմաժամյա համերգն է, որը 2015 թվականից ապրում եւ աշխատում է Թաիլանդում։ Շարապովի խոսքով՝ գաղափարն իր մոտ առաջացել է, երբ տեսել է, թե ինչպես են երկրում սգում թագավորի հեռանալը: Երաժիշտը ցանկացել է երախտագիտության ներդրում կատարել ողջ ռուսական հանրության կողմից։

Առաջին համերգը՝ 9 ժամ տեւողությամբ, կայացել է 2017 թվականին։ Դրանից հետո միջոցառումը դարձել է ամենամյա։

Մարաթոնի ամեն ժամը սկսվում էր Ռամա IX թագավորի երաժշտությամբ, իսկ հետո հնչում էին Ռախմանինովի, Շոպենի, Չայկովսկու ստեղծագործությունները, ռուսական ժողովրդական երգեր, համաշխարհային էստրադա։

Թագավոր Պհումիպհոն Ադուլյադետը (Ռամա IX) Թաիլանդում կառավարել է 1946թ․-ից մինչեւ 2016թ․-ը, եւ վայելել է բնակչության սերը։ Շաբաթ օրը թագավորը կդառնար 93 տարեկան։



© NEWS.am STYLE