Կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը

13:01   6 դեկտեմբերի, 2020

Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։

Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ․-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։  1962թ․-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում եւ մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

2003թ․-ին դերասանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ «Ոսկե մեդալ»-ի։



© NEWS.am STYLE