«Հսկայական երկրի միասնության վերջին դեպքը»․ Թինա Կանդելակին հրապարակում է արել Սպիտակի երկրաշարժի մասին

12:16   7 դեկտեմբերի, 2020

«Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում հրապարակում է արել Սպիտակի երկրաշարժի մասին՝ այդ սարսափելի իրադարձության 32-րդ տարելիցի օրը։ Լրագրողը հրապարակել է Telegram-ի «Պուլ N 6» հեռուստաալիքի հաղորդագրությունը։

«Ցնցումների հզորությունը 12 բալանոց սանդղակով հասել է 10 միավորի։ Ընդամենը 30 վայրկյանում ոչնչացվեց Սպիտակ քաղաքը, զոհվեց 25 հազար մարդ, 500 հազարն ամբողջ Հայաստանում մնաց անօթեւան»․  1988թ․-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ։ Հանրապետությանը օգնել է ողջ Խորհրդային Միությունը, հսկայական երկրի միասնության վերջին դեպքը», - ասվում է հրապարակման մեջ։



© NEWS.am STYLE