12:04 10 սեպտեմբերի, 2013NikitA խմբի մեներգչուհի Դաշա Աստաֆեւան նորից կազմվածքն է ցուցադրել: Հմայիչ Դաշան երկնքի ֆոնի վրա արված բաց ֆոտոսեսիա է հրապարակել Instagram-ում:
Աստաֆեւան վաղուց է տարված յոգայով: Իհարկե, նախկինում մարզվում էր հագուստով, իսկ հիմա՝ բացարձակ մերկ:






Երգչուհին իր լուսանկարները մակագրել է Մերիլին Մոնրոյի խոսքերով.
«Չկա կին, ով օծանելիք չի սիրում: Կա կին, ով չի գտել իր բույրը…»:
«Ուշանալ՝ նշանակում է համոզվել, որ քեզ սպասում են: Հենց քեզ, եւ ոչ ուրիշ մեկին: Իմանալ, որ անփոխարինելի ես»:
«Կանացի գրավչությունը միայն այն ժամանակ է ուժեղ, երբ այն բնական է եւ տարերային»:
Դաշա Աստաֆեւան ուկրաինական մոդել է, երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի, NikitA խմբի մեներգչուհին: Նա ճանաչում ձեռք բերեց՝ շահելով Playboy ամսագրի հոբելյանական թողարկման Playmate of the Month տիտղոսը (55th Anniversary Playmate):
Գավառական Օրջոնիկիձե քաղաքից աղջիկը տպավորիչ կարիերա է ստեղծել՝ 3 տարվա ընթացքում հասցնելով դառնալ ուկրաինական «Фабрики звёзд» նախագծի մասնակից, M1 հեռուստաալիքի հաղորդավարուհի, հայտնվել Playboy ամսագրի ուկրաինական հրատարակության կազմին, որպես NikitA խմբի մեներգչուհի՝ ալբոմ թողարկել, ինչպես նաեւ գրավել Playboy ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հյու Հեֆների ուշադրությունը: