«Չեմ աշխատում կարանտինի օրերից մինչ հիմա: Ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց է այդ ինֆորմացիան, որ ռեստորաններում տեղ ու դադար չկա»․ Էլեն Ասատրյան

13:19   8 դեկտեմբերի, 2020

Դերասանուհի Էլեն Ասատրյանը, անդրադառնալով ռեստորանների աշխատելու հարցի շուրջ մարդկանց քննարկումներին ու քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքս աշխատում եմ սպասարկման ոլորտում եւ Երևանի լավագույն ռեստորանային կոմպլեքսներից մեկի հաղորդավարուհին եմ: Չեմ աշխատում կարանտինի օրերից մինչ հիմա: Ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց է այդ ինֆորմացիան, որ ռեստորաններում տեղ ու դադար չկա: ՍՏԱԽՈՍ ՍՐԻԿԱՆԵՐ»:

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE