«Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ, սպասում, երազանք...». Մարիամ Ալեքսանյանի հուզիչ տեսանյութը՝ ժամկետային զինծառայող եղբոր վերադարձից

22:53   8 դեկտեմբերի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Instagram-ում էմոցիոնալ տեսանյութ է հրապարակել, որում մայրիկի հետ հուզված դիմավորում է եղբորը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Ալբերտ Ալեքսանյանին:

«Տանը միայն ես գիտեի եղբորս գալու մասին: Գնացի դիմավորեցի, եկա տուն մամային ասեցի գալիս ա, մամ: Դուռը բացվեց ու........
Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցավ, տագնապ, սպասում, երազանք, բոլոր զգացողությունները խառնվել էին իրար: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգեւի այս զգացողությունը : Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի եւ խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ:
Հ.գ. Պապան քնած էր»,-տեսանյութին կից գրել է դերասանուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan)

Եղբոր վերադարձի մասին Մարիամը հայտնել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին՝ Instagram-ում նրա հետ համատեղ լուսանկար հրապարակելով:



© NEWS.am STYLE