«Թագուհու քայլը» ֆիլմի ռեժիսորը Անյա Թեյլոր Ջոյին կնկարահանի Նաբոկովի էկրանավորման մեջ

14:08   9 դեկտեմբերի, 2020

Սքոթ Ֆրենկը՝ «Աստծո կողմից մոռացված» եւ «Թագուհու քայլը» սերիալների ստեղծողը, The Watch-ում պատմել է Վլադիմիր Նաբոկովի «Օբսկուրի խցիկը» վեպի էկրանավորման մասին: Նա նախագիծը նկարագրել է որպես «սիրո ուղերձ կինոյին»։

«Ես պատրաստվում եմ այն նկարահանել նուարի ոգով եւ որպես «ֆիլմ ֆիլմում»։ Սա իսկապես չար ու սքանչելի թրիլլեր է», - պատմել է «Օսկար» մրցանակի հավակնորդը։

Նկարահանումներին Ֆրենկը կրկին պատրաստվում է ներգրավել Անյա Թեյլոր-Ջոյին, որը գլխավոր դերում հանդես է եկել «Թագուհու քայլը» սերալում:

«Օբսկուրի խցիկը» հրապարակվել է 1932 թվականին։ Գրքի առաջին անգլալեզու տարբերակը լույս է տեսել 1936-ին, այնուհետեւ Նաբոկովը այն վերամշակել է «Laughter in the Dark» անվանումով եւ փոխել է որոշ մանրամասներ, այդ թվում՝ հերոսների անունները: Սյուժեի կենտրոնում միջին տարիքի ամուսնացած արվեստաբան Ալբերտ Ալբինուսն է (Բրունո Կրեչմար), որը զբաղվում է երիտասարդ դերասանուհի Մարգո (Մագդա) Պետերսով:



© NEWS.am STYLE