Հայտնի են IMDb-ի վարկածով 2020 թվականի ամենահայտնի սերիալները

11:11   10 դեկտեմբերի, 2020

Կինեմատոգրաֆի մասին աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Internet Movie Database (IMDb), կայքը հրապարակել է 2020 թվականին օգտատերերի շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող սերիալների ցուցակը:

2020 թվականի ամենահայտնի սերիալը դարձել է «Տղաները»։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է իսպանական «Թղթե տունը», որը IMDb ամենահայտնի սերիալների տասնյակում է մնացել վեց շաբաթ: Երրորդ տեղում է հայտնվել գերմանական «Խավարը» սերիալը, որի եզրափակիչ եթերաշրջանը հանդիսատեսին շփոթեցնող սյուժեով է զարմացրել։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրել են «Օզարկ» ու «Մանդալորեց» սերիալները։



© NEWS.am STYLE