«Հարցերի պատասխաններ, որոնք կարեւոր են յուրաքանչյուր հայի համար»․ Սարիկ Անդրեասյանը հարցազրույց է վերցրել Սեմյոն Պեգովից

13:28   10 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանցի պրոդյուսեր, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Youtube-ի «Сарик Live»  շոուի հերթական թողարկման ժամանակ զրուցել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որի ռեպորտաժները ղարաբաղյան առաջնագծից դիտել են ամբողջ աշխարհում:

«Երեկ շատ կարեւոր օր էր, քանի որ ինձ հաջողվեց զրուցել ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հետ եւ նրան շատ հարցեր տալ, որոնց պատասխանները այսօրվա դրությամբ կարեւոր են յուրաքանչյուր հայի համար եւ ոչ միայն։ Շատ բաց, ազնիվ, համարձակ եւ խելացի, մեծատառով մարդ է։ Շնորհակալություն ձեզ @war_gonzo։ Հարցազրույց կհայտնվի իմ YouTube-յան՝ «Sarik Live» ալիքում,- գրել է Սարիկը։

Անդրեասյանն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գրեթե ամեն օր պաշտպանում էր հայ ժողովրդի դիրքորոշումը։ Ռեժիսորը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, որտեղ ցույց է տվել հայ զինվորների «չապրած կյանքերը»։



© NEWS.am STYLE