«Այդ ուղեւորությունն ինձ փոխեց»․ Իրինա Բեզրուկովան պատմել է Գյումրիում նկարահանումների մասին

10:08   11 դեկտեմբերի, 2020

Սերգեյ Բեզրուկովի նախկին կնոջ՝ դերասանուհի Իրինա Բեզրուկովան բարդ փորձությունների միջով է անցել։ 5 տարի առաջ աստղը հողին հանձնեց իր եւ դերասան Իգոր Լիվանովի միակ որդուն՝ Անդրեյ Լիվանովին, 15 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց Սերգեյց: Ինչպես խոստովանել է դերասանուհին, այդ ժամանակ նա ստիպված է եղել կրկին «վերադառնալ մասնագիտությանը» եւ դրանում նրան օգնել է Ռուբեն Դիշդիշյանը։

«Երկար տարիներ զբաղվել եմ ընտանիքով, ամուսնուս գործերով․․․ Մեծացրել եմ որդուս եւ մասնագիտությունս երկրորդ պլան մղվեց։ Ավելի ու ավելի հաճախ էր հնչում՝ «այսինչի կին է», «Դրյուի մայրն է»․․․ Հետո եղավ այն, ինչ եղավ, եւ ես չգիտեի ունեմ ես ընդհանրապես «վաղը» եւ ինչպիսին կլինի այն․․․ Ես հազվադեպ եմ օգնության համար դիմում, դա շատ դժվար է անելը․․․․ Ավելի դյուրին է իքս օգնեմ, այդպես եմ ստեղծված։ Բայց այս անգամ ամաչելը հաղթահարելով՝ դիմեցի Ռուբեն Դիշդիշյանին, ինձ աշխատանք էր հարկավոր․․․ Որպեսզի գոյատեւեմ, այս բառի բոլոր իմաստներով․․․ Այդ պահին արդեն նկարահանվում էր «Երկրաշարժ» ֆիլմը, բոլոր գլխավոր դերերում դերասանները հաստատվել էին եւ այնտեղ մնացել էին միայն դրվագները: Ռուբեն Լեւոնովիչն ինձ առաջարկեց բորտուղեկցորդուհու փոքրիկ դերը, եւ ես կառչեցի դրանից այնպես, ինչպես խեղդվողը ծեղիկից։ Ես մինչ օրս անասելի շնորհակալ եմ նրան այդ հնարավորության համար։ Մենք նկարահանեցինք նաեւ Գյումրիում (Լենինական), եւ այդ ուղեւորությունն ինձ փոխեց։ Քաղաքը, որն այդպես էլ չվերականգնվեց այդ ողբերգությունից հետո․․․ շատերը մի քանի վայրկյանում կորցրին սիրելիներին․․․ Մարդիկ չարացած չեն ճակատագրի վրա, բաց սրտերով են․․․ Հրաշալի տաղանդավոր գործընկերներ։ Շնորհակալություն բոլորին։ Ուրախ կլինեմ կրկին հանդիպել», - գրել է դերասանուհին իր Ֆեյսբուքյան էջում։



© NEWS.am STYLE