Արեւիկ Ուդումյանը նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

21:42   11 դեկտեմբերի, 2020

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ու իրավաբան Արամ Վարդեւանյանը երկրորդ անգամ ծնող են դարձել. ծնվել է զույգի դուստրը, որին նրանք Նունե են անվանել: Այս մասին Արեւիկը հայտնել է Instagram-ի հետեւորդներին: Նա նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել եւ կից գրել. «Մեր փոքրիկը՝ Նունե Վարդեւանյանը: Գալդ բարի, Նունե»:

Ի դեպ, Արեւիկի ու Արամի առաջնեկը՝ Ռուբենը լույս աշարհ է եկել 4 տարի առաջ:



© NEWS.am STYLE