«Այսօր սեւ օր է․․․ ոչ ոք կանգնեց առաջին քրիստոնյա ազգի կողքին. Շեր

15:13   12 դեկտեմբերի, 2020

Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մարտական գործողությունների դադարեցումից մեկ ամիս անց, արձագանքել է փոփ-դիվա Շերը՝ Շերիլին Սարգսյանը, ով Twitter-ի իր էջում անդրադարձել է հայ ժողովրդի ճակատագրին։

«Այսօր քրիստոնեության համար սեւ օր է։ Ոչ ոք կանգնեց առաջին քրիստոնյա ազգի կողքին, քանի որ այն ունի միայն մշակույթ եւ պատմություն՝ այլեւս արտահանելու բան չկա․․․ Շնորհակալություն մարդկությանը», - գրել է Շերը։

Շերիլին Սարգսյանն իր գրառման մեջ նշել է նաեւ, որ Հայաստանը փոքր երկիր է, որին Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել․..

«Հայաստանը փոքր երկիր է, առանց հատուկ բնական ռեսուրսների, որոնք կարելի է գողանալ։  Թուրքիան փորձեց ոչնչացնել այն․․․ սպանեց 2 միլիոն մարդու։ Իսկ հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն։ Նրանք ունեն «սեւ ոսկի», սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է իր հողը։ Աստված օրհնի եւ պահպանի իմ հոր տունը», - գրել է փոփ աստղը։



© NEWS.am STYLE