«Խնդրում եմ նրան հերոս մի դարձրեք»․ Քիմ Քարդաշյանին դատապարտել են ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված հանցագործին աջակցելու համար

18:32   12 դեկտեմբերի, 2020

Քիմ Քարդաշյանը, որը վաղուց որոշել էր ԱՄՆ-ի դատական համակարգում շտկումներ անել եւ իրավաբան դառնալ (ինչպես նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը), հավանաբար վերջին հրապարակումից հետո կորցրել է հետեւորդների զգալի մասին։ Դրանում հայտնի աստղն իր ցավակցությունն է հայտնել հանցագործին, որին երեկ մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով։

«Հիանալի կլիներ նրա հետ ծանոթանալը։ Ես հույս ունեմ, որ հատկապես մարդու իրավունքների ազգային օրը մենք բոլորս կարող ենք կարեկցել բանտարկյալ տղամարդկանց եւ կանանց, որոնցից շատերը ժամանակ են անցկացրել փակի տակ՝ ճանաչելով նորը, մեծանալով եւ փոխվելով։ Պարզապես հիշեցնում եմ, որ երբեմն մարդիկ վերականգնվում եւ փոխում են իրենց կյանքը՝ սխալ ընտրություն կատարելով մանկության տարիներին։ Անարդարացի մահապատժից մարդուն փրկելու իմ պայքարը չի վերացնում զոհերի եւ նրանց ընտանիքների հանդեպ իմ կարեկցանքը»:

«Почему люди говорят, что его смертный приговор — это неправильно? Если он сжег людей... Я не понимаю»

Խոսքը Բրենդոն Բերնարդ անունով 40-ամյա տղամարդու մասին է։ 21 տարի առաջ նա դարձել էր վայրագ հանցագործության հինգ մասնակիցներից մեկը։ Երիտասարդները առեւանգել եւ կողոպտել են Թոդի եւ Սթեյսի Բեգլիներին, որոնք վերադառնում էին կիրակնօրյա եկեղեցական ծառայությունից։ Զույգին զենքի սպառնալիքով տեղավորել են մեքենայի բեռնախցիկում եւ տարել են ամայի վայր։ Այնտեղ հանցագործներից մեկը (այս սեպտեմբերին մահապատժի ենթարկված) կրակել է նրանց գլխին, իսկ Բերնարդը հրկիզել է մեքենան։

«А кто-нибудь подумал о жертвах? Ким? Помните, когда Ким «ограбили» в Париже, ее это травмировало и она ждала сочувствия? А теперь может она посочувствовать жертвам, у которых украли их жизни?»

«Пожалуйста, не делайте из него героя»

Հենց Բերնարդի կյանքի համար էր պայքարում Քարդաշյանը, որը նրա հետ խոսել է մի քանի օր առաջ եւ որոշել, որ նա հրաշալի մարդ է դարձել:

Մահապատժից առաջ տղամարդը ներողություն է խնդրել սպանվածների հարազատներից, իսկ նրանք իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Դոնալդ Թրամփին՝ դատավճիռը գործողության մեջ դնելու թույլտվության համար: Քարդաշյանը չի կիսում համընդհանուր հանգստությունը, ամերիկյան համակարգը նողկալի է անվանել եւ ասել, որ ժամանակն է վերջ դնել դրան: Սակայն սոցցանցերում նրա հետ բոլորովին չեն համաձայնել։

 

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE