Բեյոնսեի եւ Jay-Z-ի 8-ամյա դուստրն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

12:16   13 դեկտեմբերի, 2020

Երգչուհի Բեյոնսեի եւ ռեփեր Jay-Z-ի դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ Այս մասին հայտնի է դառնում մրցանակի հավակնորդների նորացված ցանկից։

Ութամյա աղջիկը Wizkid-ի, Saint Jhn-ի եւ իր աստղային մայրիկի հետ մասնակցել է Brown Skin Girl երգի ձայնագրությանը: Ստեղծագործությունը 2019 թվականին դարձել է «Առյուծ արքա» ֆիլմի սաունդթրեքը։ Այժմ այդ երգի տեսահոլովակը «Գրեմմի»-ի վարկածով հավակնում է տարվա տեսահոլովակի կոչմանը։

«Գրեմմի» մրցանակը շնորհվում է 1959 թվականից։ 63-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 31-ին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE