Netflix-ը կէկրանավորի Ռեմարկի կուլտային վեպը

10:09   14 դեկտեմբերի, 2020

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը մտադիր է էկրանավորել Էրիխ Մարիա Ռեմարկի «Արեւմտյան ճակատում նորություն չկա» կուլտային գիրքը, գրում է Variety-ն։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Էդվարդ Բերգերը («Իմ ամբողջ սերը»), սցենարը գրել են «Washington Post»-ի նախկին լրագրող Յան Սթոկելը եւ պրոդյուսեր, դերասանուհի Լեսլի Փաթերսոնը Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող հեղինակի վեպի հիման վրա, որը հրատարակվել է 1929թ.-ին։

Նշվում է, որ գլխավոր դերակատարևերից մեկը Դենիել Բրյուելը կլինի («Հաջողություն, Լենին», «Անփառունակ սրիկաները»)։

Պարբերականի աղբյուրն ընդգծել է, որ ժապավենը կդառնա ամենաթանկարժեք նախագծներից մեկը, որը երբեւէ նկարահանվել է Գերմանիայում։

 



© NEWS.am STYLE