«Այսօր Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի ծննդյան օրն է. նրանք կարողացան հայ օպերային արվեստը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում». Արմեն Խանդիկյան

20:18   14 դեկտեմբերի, 2020

Այսօր օպերային արվեստի վարպետներ Գոհար Գասպարյանի եւ Տիգրան Լեւոնյանի ծննդյան օրն է։

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը նշել է՝ նրանք կարողացան հայ օպերային արվեստը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։

«Փառք նրանց հիշատակին եւ թող Աստված նրանց հոգիները լույսի եւ խաղաղության մեջ պահի»,- ասված է նրա խոսքում, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է թատրոնը։



© NEWS.am STYLE