«Քանի բարձրաստիճան պաշտոնյա ու գեներալ է իմացել, որ երկիր է ծախվում, ու չգտնվե՞ց մեկը, ով հանուն Հայրենիքի, հանուն ամեն օր զոհվող զինվորների թքած կունենար իր պաշտոնի վրա ու կբարձրաձայներ...». Մհեր Մկրտչյան

22:02   14 դեկտեմբերի, 2020

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զզվելիից ավելի զզվելին գիտե՞ք որն է:

Քանի բարձրաստիճան պաշտոնյա ու գեներալ է իմացել, լավ` հասկացել, որ երկիր է ծախվում:

Ու չգտնվե՞ց մեկը, ով հանուն Հայրենիքի, հանուն ամեն օր զոհվող զինվորների....ԹՔԱԾ կունենար իր պաշտոնի վրա ու կբարձրաձայներ...

Ախր ընդամենը պաշտոն է...»:



© NEWS.am STYLE