Աստղերը հակառակ կողմից. 11 փաստ Մարգարիտա Պոզոյանի մասին

22:29   10 սեպտեմբերի, 2013

Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանք ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է:

NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Խորագրի հերթական հյուրը Մարգարիտա Պոզոյանն է:

1. Մանկության տարիներին բոլոր տիկնիկներիս Կատյա է անվանում: Որոշ ժամանակ անց ծնվեց կրտսեր քույրս, ում ծնողներս Կատյա կոչեցին: Միայն տարիներ հետո նկատեցինք զարմանալի զուգադիպությունը:

2. Անհավանական համեղ «ֆրանսիական ձեւով միս» եմ պատրաստում:

3. Մանկության տարիներին տիկնիկներիս համար նույնպիսի զգեստներ էի կարում, որոնք ինձ համար կարում էր մորաքույրս: Մինչեւ հիմա սիրում եմ այդ, պարզապես հիմա կարում եմ պատվերով, իմ էսքիզներով:

4. Իմ ավտոմեքենան իմ ամրոցն է: Ես մեքենայի թունդ սիրահար եմ: Սիրում եմ ավտոմեքենա եւ արագ ընթացք: 

5. Սիրածս միրգը խնձորն է: Կարող եմ միանգամից մեծ քանակությամբ ուտել:

6. Երեխաներն ինձ շատ են սիրում: Եվ այդ փոխադարձ է: Եթե ես երեխաներով մարդկանց ընկերակցությամբ եմ, փոքրիկներն անպայման մինչեւ վերջ իմ կողքին են: 

7. Չեմ սիրում մեղրաբլիթ, թխվածքաբլիթ, դառը շոկոլադ:

8. Երգերը թարս ու շիտակ եմ գրում, նախ՝ կրկներգը, իսկ հետո (որպես կանոն՝ 5 տարի անց) մյուս հատվածները:

9. Երբեք դիմահարդարման արվեստ չեմ սովորել, բայց այդ պրոֆեսիոնալ եմ անում: Իմ վաղեմի երազանքը թարթիչների սեւաներկի գովազդում նկարահանվելն է:

10. Իսկ ամենահամարձակ երազանքներս են՝ ձայնագրման սեփական ստուդիան ունենալն ու համաշխարհային ճանաչում ձեռք բերելը:

11. Պաշտոնական աշխատավայրս Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունն է:



© NEWS.am STYLE