Մայր Թերեզայի 20 պատվիրանները

23:12   16 դեկտեմբերի, 2020

Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում։

Այսպիսով՝

Ինչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն եւ սիրեք ձեր ընտանիքի անդամներին։

Մեզ զենք հարկավոր չէ։ Չարին հաղթելու համար սեր ու կարեկցանք է պետք։

Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քեզ շրջապատում են։

Երբ դուք քննադատում եք մարկանց, ալեւս ժամանակ չեք ունենում նրանց սիրելու համար։

Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։

Նա, ով մտնում է ձեր կյանք, թող այնտեղից երջանիկ հեռանա։

Սիրիր եւ սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։ Ոչինչ մի պահանջիր, ոչինչ մի անկանալիր։ Եթե ինչ-որ բան քեզ տրվում է երախտապարտ եղիր։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։

Լավագույն դեղը սերն ու հոգատարությունն է։

Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է փոքր, բայց սիրով լի գործեր անել։

Մի կորցրեք վստահելու, հավատալու եւ սիրելու զգացմունքը։

Խրախուսանքի եւ ողջույնի խոսքերը շատ կարճ են, բայց դրանք անվերջանալի արձագանք ունեն։

Ամեն ինչ կամ սիրով արեք, կամ ընդհանրապես մի արեք։

Ժպտացեք միմյանց։ Ժպիտն օգնում է ավելի մեծ սեր փոխանցել մարդկանց։

Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դրանք նկատում շրջապատող աշխարհում։

Աստված մեզ փորձություններ է ուղարկում ոչ թե հիասթափվելու, այլ դրանք հաղթահարելու եւ ավելի մեծ կամքի ուժ ձեռք բերելու համար։  

Սեր տարածեք ամենուր՝ առաջին հերթին ձեր ընտանիքում։

Սերը պտուղ է, որը ցանկացած ժամանակ հասունանում է։

Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Զանգեք ինձ եթե լինի շարժում հանուն խաղաղության։

Ամենամեծ աղքատությունը՝ հոգու աղքատությունն է։

 

Աղբյուրը՝ Adme

 



© NEWS.am STYLE