Դմիտրի Խառատյանը բժիշկների հետ ընկերական ֆուտբոլային հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել

12:03   17 դեկտեմբերի, 2020

Խորհրդային եւ ռուս դերասան Դմիտրի Խառատյանին ֆուտբոլային հանդիպումից, որը կայացել է Սոկոլնիկի «Սպարտակ» մանեժում, տարել են պատգարակով, հայտնում է InterMedia-ն։

Խաղից կարճ ժամանակ առաջ դերասանը ելույթ է ունեցել հանդիպման մասնակիցների առաջ եւ մեջբերել պոետ Եվգենի Եվտուշենկոյին։

Դաշտում հանդիպել են «Росич-Старко» (մեծամասամբ կազմված է դերասաններից) եւ «АнтиCOVID-19» (մասնակիցները բժիշկներ էին) թիմերը։ Համավարակի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպումն անց է կացվել առանց հանդիսատեսի։



© NEWS.am STYLE