«Մատանիների տիրակալի» աստղ Իեն Մաքքելենը պատվաստվել է COVID-19-ի դեմ

16:59   17 դեկտեմբերի, 2020

Թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասան, «Ոսկե գլոբուս»-ի եւ «Թոնի»-ի 81-ամյա դափնեկիր Իեն Մաքքելենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ում։

«Սեր Իեն Մաքքելենը միացել է հազարավոր մարդկանց, որոնք անվտանգ ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը»,- իր էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության Twitter-ի էջը։

«Ես, իսկապես, հույս ունեմ, որ որքան շատ մարդ է պատվաստվի, մենք կշարունակենք մոտեցնել վերադարձը նորմալ կենսակերպին»,- էջը մեջբերել է 81-ամյա դերասանի խոսքերը։

Independent-ի հաղորդմամբ՝ դերասանի երկրպագուներն այս նորության արձագանքել են «Մատանիների տիրակալ»-ից Գենդալֆի ամենահայտնի խոսքերից մեկով. ամենահայտնի մեկնաբանությունն է դարձել «դու չես անցնի, կորոնավիրուս»։

Լուսանկարը՝ AP Photo/Invision/Joel Ryan



© NEWS.am STYLE