13:07 10 սեպտեմբերի, 201332-ամյա Քիմ Քարդաշյանը CR Fashion Book-ի համար նկարահանվել էր դեռեւս մայիսին, երբ հղի էր:
NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր, որ անվանի Կառլ Լագերֆելդի ամսագրի համար ֆոտոսեսիան անցկացվել է հենց վարպետի փարիզյան ստուդիայում: Լուսանկարների գաղափարն առաջարկել է Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիսչին՝ Քիմի ընկեր Քանիե Ուեսթի ընկերը:
Իսկ հիմա համացանցում հայտնվել է CR Fashion Book-ի համար հղի Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նկարահանված տեսանյութը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է դստեր համար վարդագույն իրերից: Քիմն ու Քանիեն տանել չեն կարողանում վարդագույնը եւ կարծում են, որ այն չի սազում իրենց դստերը: Երիտասարդ ծնողները դեմ են վարդագույնի բոլոր երանգներին: Նրանք իրենց դստեր համար բացառապես երեք գույնի հագուստ են ընտրում. սեւ, սպիտակ եւ բաց շագանակագույն: Զույգը փոքրիկ Նորիի սենյակը կահավորելու համար հսկայական գումար են ծախսել:
Փոքրիկի զգեստապահանը լի է բացառապես դիզայներական հագուստով. Fendi, Bonpoint, Lanvin, Dolce & Gabbana, Hermes: