Մահացել է «Աստղային պատերազմների» դերասան Ջերեմի Բուլոքը

09:38   18 դեկտեմբերի, 2020

75 տարեկան հասակում հիվանդանոցում մահացել է դերասան Ջերեմի Բուլոքը, որը հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից, հայտնում է BBC-ն։

Արտիստի ներկայացուցիչների խոսքով՝ նա կյանքից հեռացել է դեկտեմբերի 17-ին Լոնդոնում բարդություններից, որոնք առաջ են եկել Պարկինսոնի (կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանություն) հիվանդության պատճառով։ «Նա կյանքից հեռացել է խաղաղ, հիվանդանոցում՝ իր ընտանիքի շրջապատում առողջական խնդիրների պատճառով, որոնք առաջ են եկել հիվանդության դեմ երկարատեւ պայքարի հետեւանքով»,- ընդգծել են նրա գործակալները։

Բուլոքը կին ունի, երեք որդի եւ տաս թոռ։



© NEWS.am STYLE