Թողարկվել է Փոլ Մաքքարթնիի ալբոմը, որը ձայնագրվել է կարանտինի ընթացքում

18:59   18 դեկտեմբերի, 2020

Փոլ Մաքքարթնին թողարկել Է «McCartney III» նոր ալբոմը: Դրանում 11 կոմպոզիցիա է ներառված, որոնք ձայնագրվել են գարնանային կարանտինի ընթացքում։

Երաժիշտն անձամբ է «DIY» (Do It Yourself) ստուդիայում ձայնագրել բոլոր գործիքների պարտիաները եւ վոկալը՝ կրկնելով «McCartney I»-ի (1970 թ.) եւ «McCartney II»-ի (1980 թ.) վրա աշխատանքի սխեման:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թեյլոր Սվիֆթն իր վերջին սկավառակի՝ «Evermore»-ի թողարկումը դեկտեմբերի 18-ից տեղափոխել Է 11-ին՝ տեղը Մաքքարթնիին զիջելու համար։ Մաքքարթնին նշել է, որ ինքն ու Թեյլոր Սվիֆթը քննարկել են թողարկումների գրաֆիկն, ու երգչուհին քաղաքավարությունից դրդված՝ առաջարկել է «չխանգարել» միմյանց։

Մաքքարթնիի նախորդ ալբոմը՝ «Egypt Station», թողարկվել է 2018թ.-ին անվանի պրոդյուսերներ Գրեգ Քերսթինի եւ Ռայան Թեդերի մասնակցությամբ:

Նոր սկավառակը բնույթով ու տրամադրությամբ լրջորեն տարբերվում է ե՛ւ նախորդից՝ առավել ֆորմալ «Egypt Station»-ից , եւ «McCartney II»-ից, որը տեխնո-փոփ ոճում է, գրում է Variety-ն։ Այն սկսվում է ակուստիկ կիթառով ագրեսիվ իմպրովիզներով, որոնք շարունակվում են ավելի քան հինգ րոպե։

 Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի

Լուսանկարը՝ Samir Hussein/WireImage



© NEWS.am STYLE