Տագնապալի ազդակներ, երբ զգացմունքները մարում են

23:12   19 դեկտեմբերի, 2020

Մտածիր՝ արդյոք նախկինի պես ժպիտո՞վ ես ընդունում զուգընկերոջդ բացթողումները, իսկ նրա արժանիքները քո աչքում քողարկո՞ւմ են նրա թերությունները: Եթե այդպես չէ, եթե այս ու այնտեղ թափթփված նրա հագուստն ու կոշիկները քեզ կատաղության են հասցնում, իսկ ափսեի մեջ կիսատ թողած ճաշը երկու ժամանոց սկանդալի առիթ է դառնում, ուրեմն զուգընկերդ, հավանաբար, քեզ համար այլեւս այնքան էլ թանկ չէ:

Դու անսպասելիորեն ավելորդ անկեղծ եւ ուղղախոս ես դարձել: Բացահայտորեն հայտարարում ես, որ քո տղամարդու նոր նախագիծը սարսափելի է, որ նա անհաջողակ է, նրա երազանքները երբեք չեն իրականանա, իսկ վերջերս գնած հագուստը տասը տարով ծերացնում է նրան: Ուղղախոսությունը լավ է, բայց մտածիր, թե ինչու է քո անկեղծությունը միշտ բացասական բաների մասին խոսելու առիթ դառնում:

Հասկացիր՝ արդյոք քեզ նախկինի պես հրաշալի՞ են թվում քո տղամարդու պահվածքը, սովորույթներն ու արտաքինը, թե՞ ավելի ու ավելի հաճախ ես նկատում մարմնի ճարպերը, մեջքի բշտիկները եւ այլն: Քեզ զայրացնում է նրա մորուքը, առավոտյան սեղանի շուրջ թերթ կարդալու սովորությունը եւ այլն: Սա վատ նշան է, քանի որ նախկինում հենց այդ ամենն էիր սիրում նրա մեջ:

Սեքսի առումով զուգընկերն այլեւս չի գրավում քեզ, փորձում ես խուսափել նաեւ նրա հետ պարզ շփումից: Ուշ ես վերադառնում տուն, երկար նստում են հեռուստացույցի առջեւ, երկար ես մնում աշխատավայրում, միայն թե մենակ չմնաս նրա հետ: Պարզապես չես ուզում խոսել նրա հետ: Սա գլխավոր ազդակն է, որ զգացմունքներդ իսկապես մարել են:

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE