Ալկոհոլը երկարացնում է կյանքը

19:21   5 նոյեմբերի, 2012

Սպիրտային ըմպելիքները երկարացնում են մարդու կյանքը: Այս փաստը վերջերս ապացուցել են Տեխասի գիտնականները՝ 20-ամյա հետազոտության արդյունքում:

Այդ ընթացքում հետազոտվող մարդիկ օգտագործել են մինչեւ 200 գրամ եւ ավելի օղի, գինի, վիսկի եւ այլ ալկոհոլային խմիչքներ:Ինչպես հաղորդում է mail.ru-ն, գիտնականները հետեւել են 2 հազար կամավորների, ովքեր եղել են 55-65 տարեկան: Պարզվել է, որ նույնիսկ փոքր դոզայով ալկոհոլ ընդունողներն ավելի երկար են ապրում, քան ալկոհոլ չճգտագործողները:Իհարկե, գիտնականները միանշանակ չեն պնդում, որ ալկոհոլը միայն բուժիչ եւ օգտակար հատկություններ ունի:

Նրանք նշում են նաեւ մարդու կենսական կարեւոր օրգանների վրա խմիչքի բացասական ազդեցության մասին, ուստի ճիշտ կլինի ձեռնպահ մնալ ալկոհոլի չափից դուրս օգտագործումից:



© NEWS.am STYLE