Մոլորակի ամենասեքսուալ կանանցից Ադրիանա Լիման՝ Garage-ի ֆոտոսեսիայում

18:10   10 սեպտեմբերի, 2013

Մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ բրազիլացի 33-ամյա մոդել Ադրիանա Լիման մասնակցել է Վայրի Արեւմուտքի ոգով անցկացված Garage-ի գովազդային արշավի նկարահանումներին:

Garage ամսագրի նոր թողարկման նկարահանումների համար մոդելը կովբոյի լայնեզր գլխարկ եւ երկարաճիտ կոշիկներ է հագել: Պարբերականը հիմնադրել է Ռոման Աբրամովիչի ընկերուհին՝ Դաշա Ժուկովան:

Իսկ բրազիլացի աստղին նկարել է Inez&Vinoodh լուսանկարիչների զույգը:

Ավելի վաղ Victoria’s Secret-ի մոդելն ալկոհոլային խմիչքներ արտադրող Amazon բրազիլական ընկերությանը թույլ էր տվել իր համար սովորական սիրունիկ աղջկա կերպարը փոխել՝ իրեն վերածելով համարձակ գայթակղողի:

 

Լուսանկարների հետաքրքիր շարք է ստացվել: Մոդելը ներկայացել է վառ դիմահարդարմամբ եւ բարդ սանրվածքով: Սակայն ֆոտոսեսիայում գլխավորը Ադրիանայի շլացուցիչ հայացքն է:

 

Դաշա Ժուկովան նորաձեւ հագուստի Kova&T ապրանքանիշի, ինչպես նաեւ ժամանակակից մշակույթի Garage կենտրոնի հիմնադիրն է, որի հովանավորներից մեկը Ռոման Աբրամովիչն է: Kova&T ապրանքանիշի արտադրանքը վաճառվում է աշխարհի 83 խանութներում: Ընկերության հագուստի սիրահար են Դրյու Բերիմորը, Օլսեն քույրերը, Ռեյչըլ Բիլսոնը, Միշա Բարթոնը եւ Քեյթ Մոսսը:



© NEWS.am STYLE