Ամերիկացի կինոքննադատները Բալագովի «Դիլդա»-ն ճանաչել են լավագույն արտասահմանյան ֆիլմ

19:18   21 դեկտեմբերի, 2020

Լոս Անջելեսի կինոքննադատների Ասոցիացիան (LAFCA) ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Դիլդա» ֆիլմը 2020 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմն է ճանաչել։ Այս մասին հաղորդում է НСН-ն՝ վկայակոչելով ասոցիացիայի մամուլի ծառայությանը:

Ռուս ռեժիսորի ֆիլմը պատմում է ռազմաճակատային երկու ընկերուհիների մասին, որոնք հետբլոկադային Լենինգրադում փորձում են հարմարվել խաղաղ կյանքին։

Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» պաշտոնական մրցութային ծրագրում ֆիլմը միանգամից երկու պարգեւ է ստացել՝ մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար եւ կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակը, բացի այդ «Դիլդա»-ն ներառվել է մի քանի արտասահմանյան պարբերականների լավագույն ֆիլմերի ու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տարվա ֆիլմերի ցանկում:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE