«Վերադարձ». երկարատեւ դադարից հետո օպերային թատրոնի բեմում համերգային երեկո տեղի կունենա

14:09   22 դեկտեմբերի, 2020

Երկարատեւ դադարից հետո օպերային թատրոնը վերադառնում է. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, թատրոնի մեծ բեմում տեղի կունենա «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն:

Համերգին ելույթ կունենան Թատրոնի մեներգիչները եւ սիմֆոնիկ նվագախումբը։ Կհնչեն Գ.Ֆ.Հենդելի, Ա․Վիվալդիի, Վ.Ա.Մոցարտի, Գ.Ֆ.Հենդելի եւ այլոց ստեղծագործությունները։

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաեւ Ղ.Սարյանի «Գառնի», Ջ.Պուչչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ղ. Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:



© NEWS.am STYLE