Պեդրո Ալմոդովարն անվանել է 2020-ի գլխավոր ֆիլմերը

11:14   23 դեկտեմբերի, 2020

Իսպանացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Պեդրո Ալմոդովարը թվել է ֆիլմերը, որոնք անցնող տարում իրեն ամենաշատն են տպավորել։  

Ռեժիսորը հիացած է Քելի Ռեյխարդտի «Առաջին թագը» ժապավենով եւ այն անվանել է «գրավիչ ու հիասքանչ վեսթերն»։ Նրա կարծիքով՝ կինոժապավենը կարող է «բադի-մուվիի» (buddy movie) օրինակ համարվել։

Նրա ցանկում կան ժապավեններ, որոնք կարելի է հանդիպել նաեւ այլ փորձագետների մոտ, ինչպես Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկ» եւ Էլիզա Հիթմանի «Երբեք, հազվադեպ, երբեմն, միշտ» ֆիլմերը, ինչպես նաեւ ֆիլմեր, որոնց մասին էականորեն ավելի քիչ են խոսել։

Կինեմատոգրաֆիստին դուր է եկել նաեւ ամերիկացի ռեժիսոր Կառլո Միրաբել Դեյվիսի «Կուլ տուր» սարսափ ֆիլմը, մեքսիկացի Ֆերնանդո Ֆրիասի դեբյուտը՝ «Ես այլեւս այստեղ չեմ» եւ Ջեսիկա Հաուսների «Փոքրիկ Ջո» դրաման։



© NEWS.am STYLE