Այսօր կկայանա «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի պրեմիերան (վիդեո)

17:41   10 սեպտեմբերի, 2013

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին կայանալու է «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի պրեմիերան: 

Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, Լուսինե Թովմասյանը, Զառա Սահակյանը, Արթուր Հակոբյանը, Վարուժան Մանուկյանը, Աննա Մարտիրոսյանը, Զառա Արամյանը, Լուսինե Արշակյանը, Քեթրին Մանասյանը եւ այլք: 

 «Ֆիլմը հետաքրքիր մի կատակերգություն է, որը պատմում է այն մասին, թե ինչպես մի կնոջ փոքրիկ սուտը կարող է վերածվել մի մեծ պատմության», - NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ադմինիստրատոր Էսմա Մանվելյանը:



© NEWS.am STYLE