Հրապարակվել են Քարդաշյան քույրերի ամանորյա մանկական լուսանկարները

22:16   26 դեկտեմբերի, 2020

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթն ընտանեկան արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ նվիրված Սուրբ Ծնննդյան տոնակատարությանը: Լուսանկարները հայտնվել են Քիմ Քարդաշյանի Instagram-ի Stories բաժնում։

Սուրբծննդյան բացիկներն ընտանիքն ավանդաբար թողարկում է ամեն տարի: Որոշ կադրերում Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմը եւ Քլոեն, պատկերված են մանկական տարիքում։

Լուսանկարներից մեկում Քարդաշյան քույրերը պատկերված են արդեն իրենց երեխաների հետ։

Բիզնեսվումենի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընտանիքն առաջին անգամ որոշել է նոր բացիկի համար չնկարահանվել: «Քանի որ մենք չենք անելու նոր  լուսանկարներ, ձեզ հետ կկիսվեմ արխիվային կադրերով», - եզրափակել է նա:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE