Ավարտվել են «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները

15:12   27 դեկտեմբերի, 2020

Նոր Զելանդիայում ավարտվել են Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի համանուն վեպի հիման վրա՝ «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները, հաղորդում է The Independent-ը:

«Բառերը քիչ են, որ շնորհակալությունս հայտնեմ այս աներեւակայելի երկրին եւ իր հրաշալի մարդկանց այն ամենի համար, ինչ այստեղ կատարվել է վերջին մեկուկես տարվա ընթացքում», - ասել է սերիալի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան։

Հրատարակության տվյալներով՝ սերիալը պետք է էկրան բարձրանա 2021 թվականին:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE