Ինչ մատնահարդարում ընտրել Ցլի տարում

18:30   5 հունվարի, 2021

Արեւելյան օրացույցով 2021-ի խորհրդանիշը Սպիտակ մետաղե Ցուլն է։ Vogue-ն առանաձնացրել է այդ երանգներով մատնահարդարման ամենանորաձեւ տարբերակները։

Սպիտակ եղունգներ

Սպիտակն ունիվերսալ գույն է։ Բացի նրանից, որ այն համադրվում է ծիածանի բոլոր գույների հետ, գեղեցիկ տեսք ունի ցանկացած երկարության եւ ձեւի եղունգների դեպքում։ Նրբերանգը կարող եք ընտրել ինքներդ՝ ձյան նման սպիտակ կամ նուրբ կաթնագույն, որը հատկապես սազում է թուխ մաշկին։

Մետալիկ

Ցուլը հավանության է արժանացնում ազդեցիկ ու պարզ մետալիկը։  Հոլոգրաֆիկ փոշով տարբերակները վստահեք մասնագետին, իսկ մի երանգով, փայլուն տարբերակը կարող եք  ստանալ նաեւ ինքներդ, միայն թե նախապես անվտանգ ու երկար պահպանվող լաք ձեռք բերեք։

Մետաղե դեկոր

Արծաթագույն փայլեր ու զարդեր, աստղեր եւ քաոտիկ շտրիխեր. օգտագործեք ամենն, ինչ երեւակայությունը թույլ է տալիս։

Սպիտակ էլեմենտներ

Բարակ գծերը, տառերը, նախշերը եւ նույնիսկ ծավալուն տարրերով դիզայնը սպիտակի կատարմամբ գեղեցիկ տեսք ունեն։ Ամեն ինչ կախված է միայն ձեր եղունգների չափից. որքան դրանք երկար են, այնքան ստեղծագործելու համար տարածքը մեծ է։

Ֆիանսիական մատնահարդում սպիտակ եւ մետաղական երանգներով

Երկու միտումը կարող է միավորել դասական ֆրենչը, այնկարող եք ստանալ տարվա երկու գլխավոր երանգներով՝ սպիտակ ու մետաղական։ Դիզայնն առավել եհտաքրքիր դարձնելու համար փորձեք լրացուցիչ շտրիխներ օգտագործեք։

Գլխավոր լուսանկարը՝ Jon Kopaloff/Getty Images Entertainment/Getty Images

 



© NEWS.am STYLE