Կորոնավիրուսով հոսպիտալացվել է Ալիսա Ֆրեյնդլիխը

14:22   28 դեկտեմբերի, 2020

86-ամյա դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը կորոնավիրուսով հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնել է պատմաբան Կոնստանտին Բոգուսլավսկին՝ վկայակոչելով Դրամատիկական մեծ թատրոնի ծանոթներին, ուր խաղում է դերասանուհին։ Telegram-յան Mash ալիքի հաղորդմամբ՝ խոհրդային կինոյի աստղի թոքերն ախտահարված են։

«Թատրոնից ընկերները հայտնել են, որ Ալիսա Բրունովնա Ֆրեյնդլիխը մի քանի օր առաջ հոսպիտալացվել է կորոնավիրուսով եւ թոքաբորբով։ Հաշվի առնելով տարիքը՝ սա անհանգստացնում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բոգուսլավսկին։



© NEWS.am STYLE