Այսօր Կինոյի միջազգային օրն է

16:03   28 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 28-ը աշխարհի բոլոր կինոսիրահարների տոնն է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ  1895 թ. այդ օրը ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին Լա Սյոտա կայարան գնացքի ժամանման մասին պատմող ժապավենը։ Ֆիլմի ցուցադրությունը խուճապ առաջացրեց, քանի որ հանդիսատեսը, կարծելով՝ գնացքն իրենց վրա է ընթանում, սկսեց դահլիճից դուրս վազել։ Սա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց։

Հայաստանում առաջին կինոցուցադրությունը կայացել է Երեւանում 1899 թվականին: Իսկ հայկական կինոյի օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» եւ ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը: 2019թ. ընդունված օրենքով, Հայաստանում կինոյի օրը պաշտոնապես նշվում է ապրիլի 16-ին։



© NEWS.am STYLE