Հայկական առաջին՝ «Վիշապ» կոմիքսի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

19:05   30 դեկտեմբերի, 2020

Ամանորի նախօրեին հայկական առաջին սուպերհերոսը՝ «Վիշապը», այլեւս իրականություն է: Դեկտեմբերի 30-ին՝ Սինեմա Սթարում, կայացավ սուպերհերոսի մասին պատմող կոմիքսի շնորհանդեսը: Հեղինակը ArmComedy-ի Նարեկ Մարգարյանն է: «Վիշապի» պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք թիմով հասկացել էին, որ հայկական սուպերհերոսի կարիք կա.

«Մեր բալիկներին անհրաժեշտ էր ունենալ նոր, հայկական սուպերհերոս, չէ՞որ մեր երեխաները սիրում եւ կրկնօրինակում են օտար սուպերհերոսներին, իսկ հայկականը չունեն: Նման դեպքերում առաջին քայլը կոմիքսի ստեղծումն է: Մինչ այդ ծանոթ էինք Նարեկ Մարգարյանի հետ, գիտեինք, որ նա մեծ հետաքրքրվածություն ունի կոմիքսների նկատմամբ, որոշեցինք նրան դիմել այս առաջարկով: Նարեկին ասացինք, թե ինչպես ենք պատկերացնում մեր հերոսին, ինչ մեսիջներ ենք ցանկանում տեղ հասցնել, ինչից հետո էլ Նարեկը գրեց պատմությունը, իսկ կոմիքսի նկարների հեղինակն էլ դարձավ Անդրանիկ Ասատրյանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE