Մահացել է ջազ դաշնակահար Կլոդ Բոլինգը

16:07   31 դեկտեմբերի, 2020

Ֆրանսիայում 90 տարեկանում մահացել է ջազ դաշանակահար, կոմպոզիտոր Կլոդ Բոլինգը։ Այս մասին Twitter-ի էջում գրել է դերասանուհի Բրիջիտ Բարդոն։

Կոմպոզիոտրի մահը վրա է հասել հիվանդանոցում։ Նա տառապել է տարբեր պաթոլոգիաներով։ Մահվան հստակ պատճառը չի հաղորդվում։

Բարդոյի խոսքով՝ Բոլինգը հեռացել է՝ իր հետ տանելով իր երիտասարդություն ու հավատարիմ ընկերության, կյանքի ուրախության 60 տարի եւ ուրախ երգեր։

Կլոդ Բոլինգը, որը ծնվել է 1930թ.-ի ապրիլի 10-ին Կաննում, բազմաթիվ ստեղծագործությունների եւ ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է։ Ֆրանսիայում նրան համարում են «ջազի էտալոն»։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE