«Շատ երեխաներ ունեցեք ու կարեւորը` օգնեք, որ երջանիկ մեծանան». հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը հրապարակել է երեխաների լուսանկարն ու գրառում կատարել

17:32   2 հունվարի, 2021

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր երեք զավակների լուսանկարն ու գրառում արել.

«Վաղուց եմ գիտակցել, հիմա առավել քան վստահ եմ` ճիշտ ուղու վրա եմ։ Երկիրս ավելի ուժեղ ու մրցունակ դարձնելու համար մենք հոգեպես ու ֆիզիկապես առողջ ու երջանիկ երեխաներ ենք մեծացնում։ Դրանից առավել անել հարկավոր չէ։ Վաղը իմ Հայաստանը 3 թույն քաղաքացի ա ունենալու, ովքեր ամեն ինչ անելու են իրենց հայրենիքն ավելի լավը դարձնելու համար։ Շատ երեխաներ ունեցեք ու կարեւորը` օգնեք, որ երջանիկ մեծանան, իսկ երջանիկ մեծանում են երջանիկ ընտանիքներում։ Իսկ մեր երջանկության համար չենք դադարում ամեն առավոտ շնորհակալություն ասել էն տղերքին, ում շնորհիվ ապրում ենք ու հայրենիք ունենք»,-նշել է նա:



© NEWS.am STYLE