«Հենց այս պահից սկսած մենք պետք է կանգ առնենք, ուղղենք մեր ողնաշարը, նայենք իրականության աչքերին ու առաջ շարժվենք». Անի Լուպեն ամփոփել է 2020-ն ու կիսվել ապագայի խոհերով

20:23   2 հունվարի, 2021

Դերասանուհի Անի Լուպեն ֆեյսբուքյան իր էջում ամանորյա լուսանկար է հրապարակել, որին կից ամփոփոել է 2020 թ-ը եւ կիսվել Նոր տարվա իր խոհերով.

«Ավարտվեց եւս մի տարի, որը ոչնչով նման չէր նախորդներին եւ տա Աստված՝ նմանություն երբեք էլ չլինի։ Այս տարի մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ պատերազմից առաջ եւ հետո։ Նույնիսկ համավարկը՝ Քովիդ 19-ը ստվերվեց պատերազմյան իրողությունների համատեքստում։ Մենք այսօր ապրում ենք այլ իրականությունում։ Պարտադրված պատերազմը դժվարությունների մի ամբողջ շղթա ստեղծեց, խլեց մեզանից ծիծաղը, կոտրեց մեր ողնաշարը ու ապրելու արարելու մոտիվացիան։ Բայց հենց այս պահից սկսած մենք պետք է կանգ առնենք, ուղղենք մեր ողնաշարը, նայենք իրականության աչքերին ու առաջ շարժվենք։ Տղաները իրենց կյանքը տվեցին,որ մենք ապրենք։ Իսկ մենք պարզապես իրավունք չունենք նրանց պատգամը չկատարելու։ 2021-ին շատ չխոսենք, անդադար աշխատենք ու պարզապես ապրենք, ապրենք արժանապատիվ, պետականամետ ու սիրենք իրար»,-գրել է դերասանուհին:



© NEWS.am STYLE