«Հավերժ շնորհակալ ենք լինելու, տղերք, մեր կյանքի այս նոր ու սրան հաջորդող բոլոր՝ դեռ չբացված գրքերի համար…». Նարե Գեւորգյան

23:04   2 հունվարի, 2021

Երգչուհի Նարե Գեւորգյանը ինստագրամյան իր էջում ամանորյա լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Մեր կյանքն էլ չբացված գիրք է... 2020-ի մեր գիրքը մինչեւ վերջին էջը այրել էր պետք:
Ինչքա՜ն էջեր դատարկ մնացին... 2021. Նոր գիրք, նոր էջ, նոր կյանք, թող մեր բացած գրքի ամեն էջը լի լինի բարության, սիրո, ջերմության, համերաշխության, առողջության, մանկան անհոգ ծիծաղի, անբացակա կյանքերի ու ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ տողերով...
Հավերժ շնորհակալ ենք լինելու, տղե´րք, մեր կյանքի այս նոր ու սրան հաջորդող բոլոր` դեռ չբացված գրքերի համար…»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nare Gevorgyan (@naregevorgyanofficial)



© NEWS.am STYLE