ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:00   3 հունվարի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տարբեր ու գեղեցիկ բաներ կասի ձեզ, սակայն աշխատեք դրանք սրտին շատ մոտ չընդունել, քանի որ ոչ-ոք չգիտի, թե որքան երկար կարող է տեւել նրա այդ տրամադրությունը:Պարզապես, շոյվեք նրա ասածից եւ շարունակեք նայել դեպի պայծառ ապագա:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր կողքին իրեն այնքան էլ լավ չի զգա, այդ պատճառով էլ նա կփորձի մի քանի ժամով հեռու մնալ ձեզանից: Պետք չէ նեղվել դրանից, քանի որ վաղն ամեն ինչ կհարթվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ցանկացած տխուր բան տեղի է ունենում մեր ուղեղի պատճառով: Մի կողմ թողեք մտերիմների խորհուրդներն ու անձնական որոշումներ կայացնելիս առաջնորդվեք սեփական ցանկություններով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ մաքսիմալ անկեղծ եղեք: Նա ցանկացած բան կզգա, եւ եթե փորձեք ինչ-որ բան նրանից թաքցնել, կսկսի սեփական կանխատեսումներն անել: Դրանք այնքան էլ դրական բանի չեն բերի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ այսօր կենտրոնանալ սիրելիի արտաքինի վրա: Այո, միգուցե, նա արտաքուստ չի համապատասխանում ձեր պատկերացումներին, բայց բնավորության գծերով, գրեթե, անթերի է ձեզ համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին չի հաջողվի համոզել ձեզ իր արարքներում: Սակայն, եթե, իսկապես, ցանկանաք, որոշ փոխզիջումների, այնուամենայնիվ, կարող եք գնալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կվերապրեք սիրո բոլոր դրսեւորումները` զգացմունքայնություն, քնքշություն, կիրք, խանդ, ժպիտ… մնում է ինքներդ ընտրեք, թե ինչպիսի գույներով եք ցանկանում ներկել ձեր սիրո նկարը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չպետք է ձեր ասածները սրտին շատ մոտ ընդունի: Բայց դուք էլ փորձեք ինչ-որ բան ասելուց առաջ մի լավ մտածել: Որքան էլ, որ նա հավասարակշռված լինի, որոշ բաներ, միգուցե, նրան շփոթմունքի մեջ գցեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ որեւէ կերպ անվանել սիրելիի հետ ձեր հարաբերությունները: Ձեր կողակցին, նույնիսկ, սիրելի անվանելն է մի փոքր վաղ: Կարեւորը` դուք ձեզ միասին լավ եք զգում, իսկ ապագան միայն ժամանակը ցույց կտա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին համոզված կլինի, որ այն, ինչ դուք անում եք, հաջող ավարտ է ունենալու: Սակայն դուք չեք կիսի նրա կարծիքը, այդ պատճառով էլ ավելի կասկածմտորեն կվերաբերվեք ձեր ցանկացած քայլին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրլիի համար պետք է լինեք ավագ ընկեր: Նա ինքն էլ չի հասկանում, որ խճճվել է: Փորձեք զգուշորեն նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել:

ՁԿՆԵՐ

Եթե զգում եք, որ վերջին շրջանում հաճախ եք վիճում սիրելիի հետ, ապա այսօր փորձեք պարզել, թե ինչու են ձեր հարաբերություններն այդպիսին դարձել: Ընդ որում` այդ հարցի շուրջ մտածեք միասին: Փորձեք խաղաղ քննարկում կազմակերպել, վիճաբանությունն ավելի կխճճի ամեն ինչ:



© NEWS.am STYLE