Լրատվամիջոց. COVID-19-ով հոսպիտալացվել է հեռուստահաղորդավար Լարի Քինգը

09:41   3 հունվարի, 2021

Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է, երբ կորոնավիրուստի թեստի արդյունքը դրական է եղել, հայտնում է «ABC» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

87-ամյա Քինգը բուժում է անցնում Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Լարին պայքարել է առողջական բազմաթիվ խնդիրների դեմ, սրա դեմ եւս համառ պայքար է մղում»,- հայտնել է «ABC»-ի աղբյուրը։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 2017թ.-ին Քինգը պատմել է թոքերի քաղցկեղի դեմ պայքարի մասին։ Նա 2019թ.-ի ապրիլին անգիոպլաստիկայի է ենթարկվել, իսկ անցյալ տարի կաթված է ունեցել։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Noel Vasquez/Getty Images

 



© NEWS.am STYLE