Netflix-ն աշխատում է Ռոդրիգեսի «Մենք կարող ենք հերոսներ լինել» ֆիլմի սիքվելի վրա

17:39   5 հունվարի, 2021

Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է Ռոբերտ Բոդրիգեսի «Մենք կարող ենք հերոսներ լինել» ֆիլմի սքիվելի վրա, հայտնում է Variety-ն։

Հայտնի չէ՝ երբ կթողարկվի սիքվելը։

«Մենք կարող ենք հերոսներ լինել» ֆիլմում սուպերհերոսների երեխաները միավորվում են՝ փրկելու համար առեւանգված ծնողներին։ Ընտանեկան ժապավենում գլխավոր դերերը կատարել են Պեդրո Պասկալը, Պրիյանկա Չոպրան, Ջոնաս Լիոնը, Դենիել Էնդի Ուոքենը եւ այլք։

Ժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2020թ.-ի դեկտեմբերի 25-ին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Netflix/Courtesy Everett Collection



© NEWS.am STYLE