Ռեփեր Dr. Dre-ն հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

10:01   6 հունվարի, 2021

Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ն (իսկական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում գլխուղեղի անոթի արեւրիզմայի պատճառով, հայտնել է TMZ պարտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, 55-ամյա երաժիշտին անմիջապես հոսպիտալացրել են Լոս Անջելեսում գտնվող «Cedars-Sinai» հիվանդանոց։ Այժմ աղբյուրի տեղեկություններով՝ երաժիշտի վիճակը գնահատվում է կայուն։

Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարեւորագույն դերակատարներից մեկը։ Նա հայտնի է ոչ միայն սոլո ստեղծագործություններով, այլեւ որպես այլ ռոք կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg-ի, 50 Cent-ի, 2Pac-ի՝  առավել հայտնի սկավառակների պրոդյուսեր։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝  Kevin Winter/Getty Images for Coachella



© NEWS.am STYLE