Վարքագծի հինգ տեսակ, որոնք վանում են մարդկանց

22:12   7 հունվարի, 2021

Դու նախանձում ես (խանդում ես)

Սա շատ տարածված թերություն է, նախանձի ծուղակում հայտնվելը շատ հեշտ է
Այն կործանարար է՝ քո կյանքը սկսում է դժոխքի նմանվել, դու միայն վատն ես տեսնում ու դառնում ես դժբախտ: Նախանձի ազդեցության տակ չհայտնվելու համար կարեւոր է հիշել, որ դու քո ներկան պետք է համեմատես միայն քո անցյալի հետ: Դու ինքդ ես քո գլխավոր մրցակիցն ու դատավորը, իսկ մյուսների կյանքը չպետք է քեզ համար չափանիշ լինի: Դարձիր ավելի լավը ու ինքդ քեզ ուրիշների հետ մի համեմատիր: 

Դու ամեն ինչ սրտիդ շատ մոտ ես ընդունում 

Այո, մենք բոլորս եսասեր են, դա փաստ է: Առողջ եսասիրությունը նույնիսկ անհրաժեշտ է բոլորիս: Սակայն ամեն ինչ միայն սեփական անձին վերագրելը հիմարություն է: Դու կազատվես շատ խանգարումներից ու տագնապներից, եթե հասկանաս, որ մարդիկ քեզ վիրավորելու ու ստորացնելու նպատակ չունեն, որ նրանց արտահայտությունները հաճախ քեզ առհասարակ չեն վերաբերում: Պահպանիր սիրտդ ու մոռացիր ուրիշների ասածների ու կարծիքների մասին, այդպես քեզ համար շատ ավելի հեշտ կլինի ապրելը: 

Դու քեզ զոհի տեղ ես դնում 

Բավական է բողոքեք: Շատ հաճախ մարդիկ իրենք են իրենց արգելակում, մշտապես սնելով զոհ լինելու ու տառապանքների զգացմունքները: Հենց հասկանաս, որ քո կյանքը քո ձեռքերում է ու դու բավականաչափ ուժ ունես ցանկացած իրավիճակ շտկելու համար, գործերը կշտկվեն: Վերահսկիր իրադարձությունները ու մի հուսահատվիր, դու ամեն ինչ հաղթահարելու ռեսուրսներ ունես: 

Դու կուտակում ես ցավն ու կորուստները 

Սովորիր բաց թողնել անցյալը: Այն, ինչ եղել է, արդեն ոչ մի ազդեցություն չունի քեզ վրա :Բավական է հիշես տհաճ պահերը ու փորփրես բացասական իրադրձությունները, նորից վերաապրելով դրանք: Գնա առաջ, այրելով հիշողության կամուրջները, այդպես դու քեզ լիարժեք կզգաս, դու ավելի շատ ուժ կունենաս երջանիկ ներկա կառուցելու համար: 

Դու վատատես ես 

Ամեն ինչ միայն վատ լույսի ներքո տեսնելը իսկական պատիժ է: Այդ դեպքում վատ բաները ավելի սարսափելի են թվում, իսկ լուսավոր բաներն էլ սեւանում են ու փչանում: Մարդկանց տհաճ է գտնվել մեկի կողքին, որը միայն թերություններ է տեսնում ամեն ինչում: Փոխիր մտածելակերպդ՝ դարձիր լավատես, դա անհրաժեշտ է անել հենց հիմա: Արդյունքը երկար չի սպասեցնի իրեն՝ լավատեսությունը քեզ ուժ կտա, որ ավելի լավն ու ավելի հաջողակ դառնաս: 

Աղբյուր՝Creu



© NEWS.am STYLE