3 նշան, որ պետք է բաժանվեք ձեր զուգընկերոջից

22:12   9 հունվարի, 2021

1. Ձեր զուգընկերը մշտապես մեղադրում է ձեզ

Հազվադեպ է փոխհարաբերություններում մեղքը միայն մեկի վրա լինում, ինչպես ասում են՝ տանգո երկուսով են պարում: Ձեր հարաբերությունները փակուղի են մտել, եթե ձեր ընկերը կամ ընկերուհին չի ցանկանում միասին հաղթահարել դժվարությունները եւ ամեն ինչում ձեզ է մեղադրում: Կոնֆլիկտները լուծելու միակ միջոցը դրանք հարթելու համար միասին աշխատելն է:

2. Ոչինչ դեպի լավը չի փոխվում

Վատ ժամանակներ լինում են: Հազվադեպ է պատահում, երբ զույգն անընդհատ երջանիկ է միասին: Բայց ամեն ինչ միշտ վատ է, երբ թունելի վերջում լույս չեք տեսնում: Հավանաբար՝ առաջ շարժվելու ժամանակն է: Եթե սպասման մեջ եք, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի, եւ ոչինչ տեղի չի ունենում, խոստովանեք ինքներդ ձեզ, որ հարաբերությունները փակուղի են մտել:

3. Ձեզ ուրիշների հետ եք պատկերացնում

Երբ սիրելի մարդու հետ ներդաշնակ հարաբերություններ ունեք, ֆինանսական բաժնից գործընկերոջ կամ առավոտյան փողոցում հանդիպած սիրունիկ աղջկա մասին չեք երազում: Եթե մշտապես մտածում եք այլ տարբերակների մասին, ապա ձեր կապն այնքան էլ ուժեղ չէ, որքան կարծում եք:

 

Աղբյուրը՝ Soulpost



© NEWS.am STYLE