Կաննի փառատոնը կարող է անցկացվել ամռանը

20:24   6 հունվարի, 2021

Կաննի միջազգային կինոփառատոնը կարող է անցկացվել 2021 թվականի ամռանը, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով փառատոնի կազմակերպիչների հայտարարությունը:

Կազմակերպիչները ցանկանում են փառատոնն անցկացնել, ինչպես եւ պլանավորված էր, մայիսի 11-22-ը, սակայն կարող են տեղափոխել հունիսի կամ հուլիսի վերջ՝ համաճարակաբանական իրադրության պատճառով:

2020 թվականին փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ավելի վաղ Բեռլինի կինոփառատոնը, որը սովորաբար անցկացվում է փետրվարին, հետաձգվել էր մարտ եւ հունիս:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE